Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենահայտնի դոմինատրիքսներից մեկը՝ 56-ամյա Քոուլլա Կակոուլլին, հայտնում է Daily Mail-ը։
Տիկին Դոմետրիա կեղծանվամբ հանդես եկող կինը մահացել է օգոստոսին, սակայն լրագրողները նրա մահվան մասին պատմել են միայն այսօր։ Կակոուլլիին գտել են ննջարանի հատակին սեւ կիսատաբատով եւ կիսավերնաշապիկով։ Քննությունը ենթադրում է, որ նա գիտակցությունը կորցրել է տունը մաքրելու ժամանակ։
Իր տունը, որտեղ ընդունում էր հաճախորդներին, նա «էրոտիկ բուդուար» էր անվանում։ Նա նկարահանվել է նաեւ մի քանի թեմատիկ ֆիլմերում եւ հայտնվել է ԲԴՍՄ-ի թեմային նվիրված ամսագրերի շապիկներին։
Նա նաեւ պրոֆեսիոնալ բոդիբիլդինգով էր զբաղվում եւ հանդես գալիս միջազգային ասպարեզում։ Նա 5 երեխայի մայր էր,իսկ վերջերս էլ տատիկ էր դարձել։





























