Մեծ Բրիտանիայում չաու-չաու շան ձագին ուղարկել են շնաբուծարան այն պատճառով, որ նա կծել է ոստիկանին, հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականի տվյալներով՝ կենդանուն կալանավորել են 1991 թվականին ընդունված «Վտանգավոր շների մասին» ակտի հիմքով։

Նշվում է, որ շունը բուծարան է ուղարկվել 9 ամսով։

Նշենք, որ շան տերերը մտադիր են իրավաբանների միջոցով հասնել կենդանու ազատ արձակմանը։