Պակիստանի խոշորագույն քաղաք Կարաչիում Չինաստանի հյուպատոսարանի վրա անհայտ անձանց հարձակման ժամանակ զոհվել է 2 ոստիկան, եւս մեկը վիրավորվել է, հայտնում է Geo TV-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեք մարդուց կազմված հարձակվողների խումբը դիվանագիտական առաքելության շենքի մոտ հրաձգություն է սկսել եւ պայթեցրել ձեռքի նռնակ:

Հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցները հարձակվողների հետ փոխհրաձգություն են սկսել: Միջադեպի վայր են կանչել ոստիկանության եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ: