Իտալիայի ափերի մոտ հսկայական ջրային մրրկասյուն են նկատել, որը նախորդ գիշերը թափվել է Սալերնոյի վրա, հաղորդում է NDTV-ն:
Միջերկրածովյան շրջանի համար անսովոր երեւույթը վախեցրել է տեղացիներին, որոնք այսպես են բնութագրում իրեց տպավորությունները. «Իմ առաջին տպավորությունը ուրախալի էր, զարմանալի՝ ինչպես կարող է բնությունը նման բան ստեղծել: Բայց հետո վախեցա, որովհետեւ իրավիճակն իսկապես վտանգավոր էր դարձել»: Նման ջրային մրրիկները գոյանում են նույն կերպ ինչ փոթորիկները, երբ սառը օդը պտտում է շուրջն ամեն ինչ եւ վերեւ բարձրացնում:





























