Հայաստանյան երեք ընկերություններ բողոքներ են ներկայացրել՝ կապված ԵՏՄ տարածքում մուտքի խոչընդոտների հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ բողողքներ են ներկայացրել, մասնավորապես, «Գրանդ Քենդին» «Տարոն Ավիան» եւ շոկոլադի արտադրությամբ զբաղվող եւս 6 ընկերություններ. «Մասնավորապես, «Գրանդ Քենդին» շոկոլադ է արտահանում ՌԴ եւ մուտքի խոչընդոտների է հանդիպել ռուսական ընկերությունների կողմից: Հաջորդը «Տարոն Ավիա» ընկերությունն է, որը բողոքում է որ ռուսական օդանավակայանները տարբերակված սակագնային քաղաքականություն են վարում, որը մուտքի խոչընդոտ է ստեղծում հայկական ավիաընկերության համար: Եվս 6 ընկերություններ, որոնք հրուշակեղենի արտադրությամբ են զբաղված, խնդիր են բարձրացնում, որ ռուսական շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ռուսական որոշ ընկերություններ դեմպինգային քաղաքականություն են իրականացնում ՀՀ տարածքում»,-ասաց նա:
Շաբոյանը նկատեց, որ բոլոր այս դեպքերում կան մրցակցային խնդիրներ: Մենք ռուսական հակամենաշնորհային ծառայության հետ միասին վարույթներ ենք իրականացնում բոլոր այս ոլորտներում:
Շաբոյանը տեղեկացրեց, որ մեծ թվով հայկական ընկերություններ ԵՏՄ երկրների տարածքում մանրածախ առեւտրային ցանցերի կողմից խնդիրների են հանդիպում» Մասնավորապես, հայ արտահանողները չեն կարողանում մուտք գործել ռուսական առեւտրային ցանցեր»՞,-նշեց նա՝ հավելելով, որ այս հարցը լուծելու համար հանդիպում է կազմակերպվել ռուսական առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ եւ խնդիրը հնարավոր է եղել լուծել:





























