Փարիզում ակցիաների մասնակցիների մի մասը ազգային հիմն է երգում, մյուս մասը նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի մասին պաստառներ է պահել, հաղորդում է Sky News-ը:

Ակցիայի մասնակիցներից ոմանք ոստիկանների վրա քարեր են նետում:

Իշխանությունները Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 19-վիրավորների մասին են հաղորդել, այդ թվում՝ լրագրողների եւ ոստիկանների:

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը խստորեն դատապարտել է զանգվածային անկարգությունների ընթացքում մարդկանց վրա հարձակումները:

«Ամոթ նրանց, ովքեր հարձակվել են նրանց վրա: Ամոթ նրանց, ովքեր վիրավորել են այլ քաղաքացիներին եւ լրագրողներին ... Հանրապետությունում բռնությունը տեղ չունի», - Twitter- ում գրել է Էմմանուել Մակրոնը:

Ըստ Reuters-ի, Ելիսեյան պալատի մոտ ցուցարարների թիվը հասել է 8000-ի: Ոստիկանությունը փորձում է փակել նախագահական նստավայրի ճանապարհը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ եւ ջրային թնդանոթներ են կիրառել  ցուցարարների դեմ:

Նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում վառելիքի գների աճի դեմ  զանգվածային ակցիաներ են սկսվել:

Հունվարի 1-ից Ֆրանսիայում բենզինի գները պետք է աճեն 2.9 եվրոյով, դիզելային վառելիքի մեկ լիտրի դեպքում` 6.5 եվրոյով: Ըստ Europe1 ռադիոկայանի, 2018 թվականին դիզելային վառելիքի գինը աճել է մոտ 23 տոկոսով, բենզինի գինը՝ 15 տոկոսով: