Ուգանդային պատկանող Վիկտորիա լճի հատվածում զբոսանավը խորտակվել է, կան զոհեր, հաղորդում է Daily Mirror-ը:
Ըստ հրատարակության տեղեկության, նավում 120 մարդ է եղել, նրանցից առնվազն 13-ը մահացել է: Այս պահին որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է:
Ընդհանուր առմամբ 70 մարդու փրկել են: Հրատարակության հաղորդմամբ, նրանց թվում էր նաեւ Ուգանդայի արքայազնը՝ Դաուդի Վասայան: Բացի այդ զբոսանավում կարող էին տեղական երաժիշտներ լինել:





























