Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) միջեւ սեպտեմբերի 24-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրով նախատեսվում է, որ GTZ-ն աջակցելու է հանձնաժողովին մի քանի ուղղություններով. մրցակցության օրենքի որոշ դրույթների բարեփոխման առաջարկներ, որոնք կնպաստեն հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանը, ստուգումների իրավասության ընդլայնմանը, միջազգային փորձագետի խորհրդատվություն բարդ եւ խոցելի գործերի վարման ընթացքում, մրցակցության քաղաքականության վերաբերյալ Վարչական դատարանի դատավորների ուսուցում, Հայաստանում մրցակցության քաղաքականության մասին տեղեկացվածության բարձրացում, հանձնաժողովի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի միջեւ համագործակցության` Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցում:
Տեղադրություն




























