Սեւ շապիկներով հարյուարվոր հակառավարական ցուցարարներ ուրբաթ նստացույց են սկսել Հոնկոնգի օդանավակայանի ժամանման սրահում: Ակցիան կտեւի 3 օր, հաղորդում է տեղական հեռուստատեսությունը:

Հավաքվածները կարգախոսներ են վանկարում եւ ուղեւորներին թռուցիկներ են բաժանում մեգապոլիսում ճգնաժամային իրավիճակի մասին: Մասնակցիները խոստացել են վանդալիզմի գործողություններ չկատարել, չխախտել օդանավակայանի աշխատանքը եւ չփորձել արգելված գոտիներ ներթփափանցել:

Օդանավակայանի աշխատակազմը հայտնել է, որ օդանավակայանն այդ օրերին նորմալ ռեժիմով կաշխատի, սակայն անվտանգության ուժեղացված միջոցառումներով:

Ավելի վաղ նմանատիպ ակցիա էր տեղի ունեցել հուլիսի  26-ին եւ հավաքել 15 հազար մասնակիցների:

Երկու ամիս առաջ այստեղ զանգվածային բողոքի ակցիաներ էին սկսվել  տեղական իշխանությունների նախաձեռնած օրինագծի դեմ, որի նպատակադրվել է կարգավորել Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը ՝ անձանց դատական  հետապնդման համար, որոնք կասկածվում են Չինաստանի օրենքները խախտելու մեջ կամ հետախուզվում են:

Հասարակության  ճնշման ներքո տեղական ինքնակառավարման մարնի ղեկավար Քերի Լամը օրինագիծը հանել էր օրակարգից, բայց դա չէր դադարեցրել հակակառավարական բողոքների ալիքը:

Անցյալ երկուշաբթի ոստիկանությունը 800 անգամ արցունքաբեր գազ էր օգտագործել  քաղաքի տարբեր հատվածներում բողոքողների խմբերի ցրման համար: Նրանք արգելափակել էին ճանապարհները, խաթարել մետրոյի և հասարակական տրանսպորտի աշխատանքը, պաշարել ոստիկանության բաժանմունքները: