Աղբի խնդրի լուծման համար Երեւանի քաղաքապետարանը 1 մլրդ 726 մլն դրամ է հատկացրել: Օգոստոսի 9-ին համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու նիստում:
Նախատեսված է «Վերամշակում եւ սանիտարական մաքում» ծրագրի շրջանակում նախատեսված գումարներն ավելացնել 1 մլրդ 726 մլն դրամով, ինչը թույլ կտա «Աղբի վերամշակում եւ Երեւանի սանիտարական մաքում» համայնքային հաստատությանը պարտականությունները կատարել համապատասխան մակարդակում:
Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է ծախսել 1 միլիարդ 571 միլիոն դրամ: Դրանց թվում են՝ 5 սանիտարական մեքենա, 21 բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոց, մայթեզրերի համար 22 ձնամաքրման մեքենաներ, հետեւի բեռնմամբ 10 աղբատար, 3 մեքենաներ աղբարկղերի լվացման համար:
Եվս 155 միլիոն դրամ կծախսվի կենցաղային թափոնների համար 1000 նոր աղբարկղեր ձեռք բերելու համար՝ անպիտան աղբարկղերը փոխարինելու նպատակով:
Նախատեսված է 91 մլն դրամով «Նախադպրոցական հաստատությունների վերանորոգում» ծրագրի ֆինանսավորման կրճատում, ինչպես նաեւ 1 մլրդ 600 մլն դրամով պահուստային ֆոնդի վարչական մասի կրճատում:
Բյուջեի վարչական եւ ֆոնդային մասերի հավասարակշռման համար առաջարկվում է պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացումները ավելացնել 1 մլրդ 600 մլն դրամով:





























