Արարատի մարզի Սիս գյուղի մոտ մարտի 25-ին տեղի է ունեցել ջրագծի վթար, որը սպառնում էր ճանապարհի երթեւեկելի մասի անվտանգությանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Հրազդան գետից դեպի դրենաժային համակարգ տանող բետոնե խողովակաշարի խողովակներից մեկը քանդվել է: Արտամղվող ջրի շիթը (հոսող ջուրը) ողողել է ավտոճանապարհի ստորին հողաշերտը, ինչից փլուզվել է ավտոճանապարհի մոտ 15 քմ հատված: «Սադե-Բլեսկ կոնսորցիում» շինարարական կազմակերպության կողմից իրականացվում են վթարա-վերականգ¬նողական աշխատանքներ:
Մասիս-Սիս ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները մասամբ ավարտվել են, ճանապարհը երթեւեկելի է:





























