Հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 27-ին թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 72-ամյա Մելսիկ Հ.-ն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում, ջեռուցման կաթսայի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է նախաքննություն: