Ոստիկանության Սիսիանի բաժնում մարտի 26-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 06.00-ից մինչեւ ժամը 08.30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին ձորակն են ընկել 42-ամյա Ռազմիկ Գ.-ի վարած «Կիա Ռիո», 33-ամյա Մահդի Ա.-ի վարած «Պեժո-405» եւ 42-ամյա Գասեմ Գ.-ի վարած «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 49-ամյա Մանիշե Խ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։





























