Նյու Յորքից դեմոկրատ սենատոր  Քիրսթեն Ջիլիբրանդը հայտարարել է, որ 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարը դադարեցնում է: Նա այս մասին նշել է իր Twitter-յան էջում:

Նա ընդգծել է, որ հպարտանում է իր թիմով եւ նրա ձեռքբերումներով, նաեւ բոլոր կողմնակիցներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: «Իսկ հիմա եկեք հաղթենք Դոնալդ Թրամփին եւ Սենատը մեզ վերադարձնենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ջիլիբրանդը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին հրաժարվել էր նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու հավակնորդների նախընտրական մրցապայքարից:

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերին: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար: