Սյունիքի մարզի Թխկուտ գյուղում մարտի 28-ին հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով այրվել են 10 ծառ եւ 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.36-ին, մարվել`17.12-ին:

Նույն օրը՝ժամը 20.34-ին, հրդեհ է բռնկվել Երեւան-Սեւան ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրում գտնվող Ջրաբերի ավազահանքի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.57-ին, մարվել`21.12-ին:

Այրվել են 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք. եւ մասամբ՝ 20 պտղատու ծառ:

Նույն օրը, երեկոյան հրդեհ է բռնկվել նաեւ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.00-ին, մարվել`22.10-ին:

Այրվել են  3 հա խոտածածկ տարածք եւ 1 հա նորատունկ այգի: