Ոստիկանության Արտաշատի բաժին մարտի 28-ին դիմել է 35-ամյա  Համլետ Զ.-ն եւ հայտնել, որ գիշերն իր ավտոտնակից գողացել են էլեկտրական 10 շարժիչ, էլեկտրական սղոց, 200 մ պղնձյա մալուխ եւ տնտեսական ապրանքներ` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 27-ամյա Ռոմիկ Ս.-ն, 25-ամյա Պետիկ Ս.-ն  եւ 34-ամյա Մարատ Գ.-ն, որոնք գողոնը տեղափոխել են Ռոմիկ Ս.-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով:

Ռոմիկ Ս.-ն ձերբակալվել է:

Գողոնն առգրավվել է, ավտոմեքենան՝ տեղափոխվել  տուգանային հրապարակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Պետիկ Ս.-ին եւ Մարատ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: