Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները մարտի 28-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 21-ամյա Անդրանիկ  Գ.-ին եւ  24-ամյա Շահեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ փետրվարին, պատուհանը բացելով` մի տնից գողացել են լվացքի մեքենա եւ ալյումինե տարաներ:

Կատարվում է նախաքննություն: