Ոստիկանության Մալաթիայի բաժնում մարտի 27-ին հաղորդում է ստացվել, որ թիվ 19 պոլիկլինիկայի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա Միքայել Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.30-ին, 70-ամյա Վաչագան Տ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի փողոցի թիվ 103 տան մոտ վրաերթի է ենթարկել Միքայել Գ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























