ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ամերիկյան տիեզերական ուժերի համար «իրական սպառնալիք» են, փոխանցում է ՌԲԿ-ն: 

Նրա խոսքով՝ 1990-ական թվականներին, երբ ԱՄՆ-ն տիեզերքում շատ հնարավորություններ էր ստեղծել, Վաշինգտոնը ելնում էր այն հանգամանքից, որ մրցակիցներ չի ունենա: «Այսօր գոյություն ունի մրցակցություն, որի մեջ մտնում են Ռուսաստանն ու Չինաստանը»,- ասել է նա:

Դանֆորդը հավելել է, որ այս երկրները սպառնում են տիեզերքում ԱՄՆ հնարավորություններին, հետեւաբար գոյություն ունի իրական սպառնալիք ամերիկյան կոմերցիոն եւ ռազմական շահերին, որոնք անբաժանելիորեն կապված են տիեզերքի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի վերջին հայտարարել էր երկրի տիեզերական հրամանատարության ստեղծման մասին եւ ասել, որ ապագայում տիեզերքը կդառնա ռազմական գործողությունների ոլորտ: