Մարտի 30-ին, ժամը 02:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խաչմերուկում Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Գեղամ Բալյանը, վարելով «Նիսսան Տիանա» մակնիշի 55 UU 556 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է ճանապարհի եզրաքարին, որի հետեւանքով նա եւ մեքենայի մեջ եղած ուղեւորը` Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Արթուր Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























