Արագածոտնի մարզի  Կանիաշիր (նախկին Սանգյառ) գյուղում մարտի 29-ի երեկոյան ձնհալից առաջացած ջրերը ողողել են 5 տների նկուղային հարկերը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ողողման պատճառ է հանդիսացել խցանված սելավատարից թափված ջրերը: