Ոստիկանության Կոտայքի բաժնում մարտի 29-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Արզնի ճանապարհի 3.5 կմ-ին բախվել է «Աուդի-100» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Աուդի-100»-ի ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























