Ոստիկանության Գյումրիի բաժնում մարտի 29-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին շրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























