«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո, որ դուրս է գալիս 15 օր տեւած հացադուլից, նրան ողջունել ու է եկել Հայաստանի Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը:
Նշենք, որ դեսպանը Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել էր նաեւ հացադուլի ընթացքում:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլն սկսել էր մարտի 14-ից: 9 օր շարունակ ոստիկանները թույլ չէին տալիս նրան վրան տեղադրել, ցրտից ու անձրեւից պաշտպանվելու համար, սակայն հետո թույլ տվեցին: Դրանից հետո «Ժառանգության» առաջնորդին սկսեցին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, անհատ քաղաքացիներ: Նրան այցելողների թվում էին նաեւ ԱԺ նախագահն ու ՀՀ ոստիկանապետը:





























