Ահազանգ է ստացվել, որ մարտի 30-ի երեկոյան Գորիս քաղաքի Նոր Վանքի փողոցի 1-ին շենքի թիվ 1 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախոսազանգերին չի պատասխանում, կա կասկած վերջինիս մահվան մասին եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ հրշեջ-փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, տան մեջ հայտնաբերվել է 75-ամյա Վիկտոր Մկրտումյանի դին:





























