Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի «Դեմեր» հանդամասում մարտի 30-ին ժամը 13:00-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեւ մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատի անդամներ:

Այրվել է 20 բնակչի համատեղ սեփականություն հանդիսացող խնձորի այգում` 30 հա եւ հարակից տարածքում` 20 հա չոր խոտածածկույթ: