Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները մարտի 30-ին գողություն կատարելու կասկածանքով, մի ավտոտնակից բերման են ենթարկել 33-ամյա Նշան Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա  2009 թվականին Արզնի գյուղի այգեգործական թաղամասում գտնվող մի ամառանոցից ապամոնտաժել եւ գողացել է երկաթյա դարպասը:

Կատարվում է նախաքննություն: