Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները մարտի 31-ի առավոտյան գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Գագիկ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 27-ամյա Գեղամ Ա.-ի եւ 25-ամյա Գոռ Ա.-ի հետ մարտի 25-ի գիշերը մի արտադրական բազայից գողացել է 3 տոննա թուջե անիվներ եւ ձուլվածքներ` պատճառելով 750 հազար դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գեղամ Ա.-ին եւ Գոռ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























