Վաղը` ապրիլի 3-ին, Արագածոտի մարզում ընտրություններ են տեղի ունենալու: Մարզի Մեծամոր համայնքի բնակիչները համայնքի նոր ղեկավար կընտրեն: Ընտրություններում առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու` Հանրապետական կուսակցության անդամ Սաիդ Ամոյանը:

Մեծամորցիներն առանձնապես խանդավառված չեն նոր ընտրություններով, քանի որ, ինչպես նշեց նրանցից մեկը, «առանձնապես ընտրելու բան չունենք»: