Ոստիկանները հայտնաբերել եւ ձերբակալել են ջրագծի խողովակներ գողացողին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել մի քաղաքացի եւ հաղորդում տվել, որ ապրիլի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Պտղնի գյուղում գտնվող ամառանոցի ոռոգման ջրագծից կտրել եւ գողացել են մոտ 200 մ խողովակ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Նույն օրը ձեռնարկված  միջոցառումների շնորհիվ բաժնի ծառայողները  գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 50-ամյա Պարգեւ Մ.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Կատարվում է նախաքննություն: