Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները ապրիլի 2-ին թմրանյութ պատրաստելու եւ  պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի մի տնից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 31-ամյա Հովհաննես Ս.-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, զննությամբ նշված տան բակում գտնվող ավտոտնակից հայտնաբերվել է 1 լ տարա` 300 մլ դեղին գույնի լուծույթով, 250 մլ տարողությամբ ապակյա տարա` մուգ գույնի յուրահատուկ հոտով լուծույթով եւ 7 գ սպիտակ  զանգված:

Հովհաննես Ս.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը «Պենտալգին» դեղամիջոցից թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է քննություն: