Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ապրիլի 3-ի կեսօրին հաղորդում է ստացվել, որ գազից թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա Կարինե Հ.-ն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նա թունավորվել է լոգարանում՝ ծխատարից տեղի ունեցած գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն:





























