Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում ապրիլի 3-ին հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա Վերգինե Ա.-ն եւ 21-ամյա Անուշ Խ.-ն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խմբին  Վերգինե Ա.-ն հաղորդում է տվել, որ թունավորվել են նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցի գազօջախի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում»  ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 45-ամյա Աբրահամ Ս.-ն եւ 34-ամյա Մարինե Ղ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են ապրիլի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աբրահամ Ս.-ի բնակարանում, գազի արտահոսքից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: