«Ռուսալ» ընկերությունը մրցույթ է հայտարարել «Լրատվամիջոցներում տպագրված լավագույն նյութի համար»` որը կվերաբերի բանվորական եւ սոցիալապես կարեւոր այլ մասնագիտությունների ներկայացուցիչներին: Մրցույթը կոչվում է «Արհեստավարժի կյանքի մեկ օրը»:
Մրցույթի մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես պրոֆեսիոնալ լրագրողները, այնպես էլ ընկերության ներկայության տարածաշրջանների անհատ հեղինակները, որոնց նյութերը կտպագրվեն լրատվամիջոցներում: Մրցույթի մասնակցության համար ընդունվում են ակնարկներ, պատկերներ, տեսանյութեր, ձայնապատկերներ, ֆոտոթղթակցություններ եւ այլ հրապարակումներ` հրատարակված տպագիր կամ էլեկտրոնային ԶԼՄ-ներում կամ եթեր հեռարձակված 2011 թ. ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Ներկայացված աշխատանքների քննարկման եւ հաղթողների որոշման համար կստեղծվի մրցութային հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն լրագրության ոլորտի փորձագետներ: Մրցույթի համար աշխատանքները կընդունվեն մինչեւ 2011 թ. հուլիսի 1-ը ներառյալ: Մրցութային հանձնաժողովը կորոշի հաղթողներին մինչեւ 2011 թ. հուլիսի 15-ը: Մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն թանկարժեք մրցանակներով` նոթբուկներ, պլանշետային համակրգիչներ եւ Apple ընկերության կոմունիկատորներ:



























