Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն ապրիլի 4-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Սամվել Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ մարտի 30-ի գիշերը Փարաքար գյուղի քարի մշակման արտադրամասից գողացել է էլեկտրական ամբարձիչ, որը վաճառել է Երեւան քաղաքում:
Գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է: Կատարվում է քննություն:





























