Կալիֆորնիայի Գլենդելի հանրային գրադարանում ապրիլի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հետ, որտեղ նա հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչներ Կարինե Աֆրիկյանին, Լեւոն Բաբասյանին եւ Կարո Կարապետյանին:
ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ, Ա. Գրիգորյանն անդրադարձել է արդի փուլում Հայ ազգային կոնգրեսի խնդիրներին եւ հետագա անելիքներին:
Հանդիպման վերջում ներկաները միացել են ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակի առաջարկին` կոչով դիմելու սփյուռքում բնակվող հայերին հետեւողական մասնակցություն ցուցաբերելու ՀՀ քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների պաշտպանությանն ուղղված համաժողովրդական շարժմանը, զանգահարելու Երեւանում եւ Հայաստանում բնակվող իրենց բարեկամներին, հարազատներին, ընկերներին եւ ծանոթներին` քաջալերելու նրանց մասնակցելու 2011 թ. ապրիլի 8-ին Երեւանի Մատենադարանին կից հրապարակում անցկացվելիք հանրահավաքին եւ երթին:





























