Ոստիկանության Գյումրիի բաժնում ապրիլի 4-ին ահազանգ էր ստացվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ մի բնակարանից գողացել են հեռուստացույց, սառնարան, 6 զույգ կոշիկ, ժամացույց եւ հագուստեղեն` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 18-ամյա Գարեգին Ղ.-ն, 19-ամյա Զավեն Վ.-ն, 17-ամյա Աշոտ Հ.-ն եւ 20-ամյա Արմեն Գ.-ն:
Կատարվում է քննություն:





























