Ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 5-ի գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, գյուղմթերքների շուկայի տարածքում գտնվող սննդի կետից գողացել են թվային հեռախոս, «Վիվասել»-ի լիցքավորման քարտեր, հյութ, գարեջուր եւ կոտրել են հաշվիչ-դրամարկղային մեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 52-ամյա Հայկ Ս.-ն:

Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: