Ահազանգ է ստացվել, որ այսօր` ապրիլի 7-ի գիշերը Երեւան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրո թիվ 2/3 շենքի շքամուտքում այրվում են էլ. լարեր:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 02.34-ին:
Շենքի 2-րդ մուտքում կարճ միացման հետեւանքով այրվել են էլ.լարերը, ինչպես նաեւ տեղի է ունեցել գազի խողովակից արտահոսք եւ այրում: Հրշեջ փրկարարների կողմից փակվել է շենքը սնուցող գազատար խողովակը:
Բացի այդ ապրիլի 6-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հարակից ոսկու հանքի էլ.ենթակայանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.13-ին, մարվել`20.25-ին:
Ամբողջությամբ այրվել է էլ.ենթակայանի տրանսֆորմատորը:





























