Մայրության եւ գեղեցկության օրը` ապրիլի 7-ին Մոսկվայի «Երեւան Պլազա» կենտրոնում տեղի է ունեցել ռուսաստանաբնակ երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկայացված են հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ:

Բացման արարողությանը ներկա են եղել արվեստի եւ մշակույթի գործիչներ, դիվանագետներ, ռուսական սփյուռքի հայ բիզնես-էլիտայի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը եւ բաց կլինի ամեն օր ժամը 10-ից 22-ը: