Տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 7-ի երեկոյան սննդային թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Անահիտ Մխիթարյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը բավարար է:





























