Աահազանգ է ստացվել, որ ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցի 149 շենքի թիվ 18 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախոսազանգերին չի պատասխանում, կա կասկած, որ վերջինիս մահացել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, տան մեջ հայտնաբերվել է 82-ամյա Կատինկա Ջուլհակյանի  դին, որը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: