Երեւանում ապրիլի 7-ին, ժամը 22:30-ին Վանցյան փողոցի թիվ 31 տան դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա Նարդոս Սարգսյանին եւ, թողնելով անօգնական վիճակում, դիմել փախուստի:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարգսյանին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ` գտնելու վրաերթի հեղինակին:





























