Երեւանի Բեյրութի փողոցի թիվ 18 էլեկտրասյան դիմաց ապրիլի 7-ին, ժամը 21-ի սահմաններում տեղի է ունեցել վրաերթ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 26-ամյա Գեւորգ Գադակյանը, վարելով Volkswagen մակնիշի 24 ՏՕ 562 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 23-ամյա Հերմինե Ավետիսյանին եւ իր մեքենայով տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:





























