Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ի երեկոյան ուրախացել է իր երրորդ թոռի ծնվելով, տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը, ով ամուսնացած է «Չալըք» հոլդինգի ղեկավարներից՝ Բերաք Ալբայրաքի հետ, աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել։ Սա Էրդողանի աղջկա երկրորդ երեխան է։ Իսկ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը 2007-ի սեպտեմբերին էր հայր դարձել։



























