Ոստիկանության կողմից անցկացվող «Զինանոց 2011» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 14-15-ին հայտնաբերել են 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 6 պահունակ, 3 ատրճանակ, 4 հրացան, 1 նռնակ՝ պայթուցիչով, ինքնաշեն կրակող մեկ սարք, 1 մետր դետոնացիոն քուղ եւ տարբեր տրամաչափի 692 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 2 հրացան, 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 4 պահունակ, 10 նռնակ, նռնակի 22 պայթուցիչ եւ տարբեր տրամաչափի 788 փամփուշտ:





























