Ստամբուլի Բիլգի համալսարանում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի ելույթի ժամանակ նրա վրա կոշիկ են նետել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radıkal-ը։
Դոմինիկ Ստրաուս Կահնի ելույթի ժամանակ նրա վրա կոշիկ է նետել «Անադոլու» համալսարանի ուսանող Սելչուք Օզբեկը, որը հետագայում ձերբակալվել է։ Կոշիկ նետող ուսանողը բացականչել է. «ԱՄՀ հեռացի՛ր Թուրքիայից»։ Նետված կոշիկը չի հասել նպատակակետին եւ դիպել է ելույթի համար նախատեսված ամբիոնին։ ԱՄՀ ղեկավարը այս միջադեպից հետո անմիջապես հեռացել է Բիլգի համալսարանից։




























