Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Գ.Բաղդասարյանից ապրիլի 19-ին  ահազանգ է ստացվել, որ իր տան նկուղում գտնվող երկաթե պահարանում կասկածվում է նռնակի առկայություն:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կանչի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների ուժերով երկաթե պահարանը նկուղից դուրս է բերվել: Ոստիկանության աշխատակիցների կողմից բացվել է պահարանը` նռնակ չի հայտնաբերվել: