Հայաստանի կառավարությունը որոշել է պետբյուջեից վարկ տրամադրել «Հայռուսգազարդ» ընկերությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունն իր արտագնա նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է 2009թ. չորրորդ եռամսյակում ՀՀ պետական բյուջեից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ` վեց ամիս ժամկետով, տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով: Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Հայռուսգազարդը» հաջողությամբ է կատարում իր ներդրումային ծրագիրը, եւ այս վարկը կարագացնի այդ գործընթացը: Որոշումն ունի հակաճգնաժամային բովանդակություն, վարկը տրամադրվում է կարճ ժամկետով, ունի վարկային պարտավորության ապահովման հուսալի միջոց: