Ապրիլի 21-ին, ժամը 4.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել 53-ամյա  Գեւորգ, 22-ամյա Գեղեցիկ եւ  26-ամյա Ալինա Դանիելյանները:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ թունավորվել են ապրիլի 20-ի երեկոյան՝ տանը ձուկ ուտելու հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: